Ռոհանին Էրդողանին ասել է, որ Իրանն անհրաժեշտ ժամանակին վրեժ կլուծի միջուկագետի սպանության համար
Թեհրանը ճիշտ ժամանակին վրեժ կլուծի իրանցի ֆիզիկոս-միջուկագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Հարմար ժամանակին սպանվածի արյան վրեժն Իրանի կառավարության իրավունքն է»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Իրանի նախագահի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Ռոհանին նաեւ նշել է, որ «եթե հակառակ կողմը (խոսքը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասին է- ծանոթ. ՏԱՍՍ-ի) կկատարի իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում, ապա Իրանը կվերադառնա համաձայնության կատարմանը»:
Նոյեմբերի 27-ին մահափորձ է տեղի ունեցել Ֆախրիզադի դեմ, որը ղեկավարել է երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը՝ Թեհրանի նահանգի Դամովենդ քաղաքի շրջանում։ Ավելի ուշ ՊՆ-ն հաստատել է, որ գիտնականը վիրավորվել է եւ հետագայում մահացել հիվանդանոցում ։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մասնագետի սպանության մեջ Իսրայելի հետքն է նկատվում: Մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...