ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ. Զախարովա
ՄԱԿ-ի համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մեկնելու է պատրաստվում [Լեռնային Ղարաբաղ] Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը», - նշել է նա:
Զախարովայի խոսքով ՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական եւ ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաեւ աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, շարունակել է նա, մեծացնում է փախստականներին աջակցության ակտիվությունը, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր: «Նոյեմբերի 14-ից վերադարձածների թիվը մոտենում է 30 հազարի։ Օրական տեղափոխվում է 1-2 հազար մարդ։ Սկսվել են հումանիտար բեռների առաքման միջոցառումները», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ռուս խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։ Նրանք պայմաններ էին ստեղծում փախստականների վերադարձի համար, ապահովում էին քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության, պարենի, տարբեր ապրանքների տեղափոխման, վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում էին ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման առաջադրանքներ, ինչպես նաեւ ականազերծում էին իրականացնում», - ասել Է Զախարովան:
Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է գտնվում կորած զինծառայողների եւ զոհվածների մարմինների որոնումը: Նա նշել է, որ այդ թեման «շատ զգայուն է հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»: «Մեր խաղաղապահները որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...