«Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի. Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստանն» ունի վարչապետի իր թեկնածուն: Aysor.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյան ասել է ՝ «Ժամանակը կգա, այդ մասին կխոսենք»:
Ի պատասխան հարցին՝ Վազգեն Մանուկյանն իրենց համար ընդունելի՞ թեկնածու չէ՝ ասաց.
«Վազգեն Մանուկյանին չեմ ճանաչում, չեմ շփվել: Դեռ էդպես քննարկում էլ չենք ունեցել իր թեկնածության հետ կապված»:
Պատգամավորը նաև նկատեց, որ իրենց հետ Մանուկյանի առաջադրման հարցը չի քննարկվել:
«Մեր թեկնածուն շարունակում է ուժի մեջ մնալ: Երբ մեզ հետ քննարկումներ կլինեն, ըստ այդմ՝ կարձագանքենք: Բայց այս փուլում մեզ հետ ոչինչ չի քննարկվել», - ասաց նա:
Գորգիսյանը նաև ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի ունենալու վարչապետի իր թեկնածուն:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել: Նիստում որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...