ՌԴ ֆինանսավորմամբ մեկնարկում է ՀՀ մարզերին աջակցության՝ 1,7 մլն ԱՄՆ դոլար բյուջեով ծրագիր
2020 թ. դեկտեմբերին ՌԴ ֆինանսավորմամբ նախատեսվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նոր՝ «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում ու հզորացում» ծրագրի մեկնարկը: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Ծրագրի բյուջեն հաշվարկված է երեք տարվա համար, ընդհանուր առմամբ այն կազմում է 1,7 մլն ԱՄՆ դոլար:
Նոր ծրագրի հիմնական նպատակն է մարզերին աջակցել կորոնավիրուսային վարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: ՄԱԿ-ի կառույցների կողմից, ՌԴ ֆինանսական աջակցությամբ, իրականացվում են մի շարք ծրագրեր: Աջակցության գործող ծրագրերի ընդհանուր ծավալը ավելի քան 55 մլն ԱՄՆ դոլար է:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր. կորոնավիրուսային վարակի համատեքստում գործող ուսումնական տարում գրեթե 100 հազար աշակերտներ կստանան սննդի փաթեթներ: 2019 -ին սկսվել է այս նախաձեռնության չորրորդ փուլը, որ նախատեսված է իրականացնել մինչև 2023 թ., և որի իրականացման համար նախատեսված է 18 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ այս ծրագրի իրականացմանը ՌԴ կողմից հատկացվել է 25 մլն ԱՄՆ դոլար:
«Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ինկլյուզիվ տնտեսական զարգացմանն աջակցության» ծրագիր, որ նախատեսված է իրականացնել մինչև 2022 թ.: Այս նախաձեռնության իրականացման համար առանձնացվել է 2,8 մլն ԱՄՆ դոլար:
«Հայաստանում արտահանմանն ուղղված արդյունաբերության մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկաների ընդլայնման միջոցով»: Այս ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2,2 մլն ԱՄՆ դոլար:
Սահմանափակ հնարավորություններով անձանց համար հիմնարար ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացման ծրագիր, որ հաշվարկված է մինչև 2022 թ.: Ընդհանուր բյուջեն 3 մլն ԱՄՆ դոլար:
2012 թվականից գործում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ոլորտում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տեխնիկական օգնության ծրագիր»-ը (երկարաձգվել է մինչև 2021թ.): 2019-2021 թթ. ծրագրի երրորդ փուլի համար հատկացվել է 1,2 մլն ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ ՌԴ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 67 մլն ԱՄՆ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...