Իմ կարմիր բաճկոնը, որը հագիս Ալիևի անձնական ինքնաթիռով թռչում էի Բաքու` վաճառվել է և գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին. Լապշին
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Բարեկամներ, ես ուզում եմ ասել, որ իմ բոլորիդ հայտնի կարմիր բաճկոնը, որով ես 2017 թ. փետրվարի 7-ին նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով թռչում էի Մինսկից Բաքու, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով: Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ, այն ժամանակից ի վեր այն երբեք չի լվացվել և պահում է այն աթոռի հոտը, որին նստած էր Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և ալիևյան ռեժիմի կառավարության մյուս խաբեբաները:
Բաչկոնի վաճառքից ստացած գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը բաժանելու ենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի: Սա այն նվազագույնն է, ինչ ես կարող եմ անել:
Վաղը երեկոյան կամ վաղը առավոտյան մենք կնկարենք տեսանյութ, որում կպատմենք այն մասին, թե ինչ ենք անում այս օրերին: Կարծում եմ՝ այն կթողարկվի Վադիմ Արությունովի «Անտիտոպոր» ալիքով, նա նույնպես այստեղ է ինձ հետ՝ Երևանում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...