Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1264 նոր դեպք
Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 137 231-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 2228 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Դեկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 567 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 43 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2795-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1430 է, ընդհանուր առողջացածներինը՝ 111 795, փաստացի բուժվողներինը՝ 22 641 (մեկ օրում նվազել է 209-ով): Մեկ օրում արվել է 3375 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 51 5992 թեստ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...