Հայաստանն ու Ադրբեջանը հետևողականորեն իրագործում են եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները. Պուտին
Հայաստանն ու Ադրբեջանը հետևողականորեն իրագործում են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները,այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովում, որն անցնում է առցանց ձևաչափով։
«Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց՝ Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ։ Դրանք, իհարկե, ցավոտ են և մեծ խիզախություն են պահանջել վարչապետից», - ասել է Ռուսաստանի նախագահը, հավելելով․ - «Ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության մակարդակը այդօրինակ որոշումների ընդունման դեպքում։ Փաշինյանը այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա»։
Եվս մեկ անգամ ընդգծելով Մոսկվայի դերն ու գործադրած ակտիվ ջանքերը՝ արյունահեղությունը դադարեցնելու հարցում, Պուտինը նշել է․ - «Մեր խնդիրն է աջակցել Փաշինյանին և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքը կարգավորվի, և ձեռք բերված բոլոր համաձայնությունները իրագործվեն»։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ գագաթնաժողովի ավարտին կազմակերպության անդամները հատուկ հայտարարություն են ընդունելու «արդար ու կայուն աշխարհակարգի ձևավորման մասին»։ Փաստաթղթի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի երեք պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...