ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է ԼՂ-ին տրամադրի հումանիտար օգնություն
ԱՄՆ-ը պետք է օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղ հայտարարությամբ նման կարծիք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ռոբ Փորթմանը: Նրանք կոչ են արել ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների հանձնաժողովին ֆինանսավորում տրամադրել` 2021 թվականի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծի շրջանակում՝ կարգավորելու Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամը:
Մենենդեսն ու Փորթմանն ընդգծել են ճգնաժամի սրությունը և ամերիկյան օգնության կարևորությունը: «Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակն ահավոր է և ձմռան մոտենալուն պես ավելի կվատանա»,-նշել են սենատորները: Որպես օրինակ նրանք ներկայացրել են կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև «Թուրքիայի կողմից աջակցություն ստացած՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտը, որը երկարաժամկետ վնաս է հասցրել տարածաշրջանի ենթակառուցվածքին և հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի տեղահանությանը, այդ թվում 90 տոկոս կանանց և երեխաների»,-ասված է հաղորդագրությունում: Սենատորները նշել են, որ ռազմական գործողությունները միգուցե դադարեցվել են, սակայն հասցված վնասը շարունակում է հանգեցնել մահվան, միջազգային հանրության վճռական գործողությունների բացակայության պայմաններում:
Նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի իր վաղեմի ավանդույթը՝ տրամադրելով հումանիտար օգնություն նրանց, որոնք ավելի շատ դրա կարիքն ունեն, մասնավորապես, հազարավոր էթնիկ հայերին, որոնք ստիպված լքել են իրենց տները կամ այլ կերպ տուժել են բռնություններից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...