Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ. ո՞վ կարող է օգտվել սոցաջակցության տրամադրման ծրագրից
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը:
Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է:
Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։
Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։
Նամակը ստանալուց հետո միայն անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է ներկայանալ Հայփոստ կամ Արցախփոստ և ստանալ գումարը։
Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...