Քաբուլում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթյուցիկ սարքի միջոցով ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքը:
«Դեկտեմբերի 1-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան համալիրից ոչ հեռու գտնվող ճանապարհին ռուսական դիվանագիտական առաքելության ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում է տեղի ունեցել: Տրանսպորտային միջոցում գտնվող ռուս դիվանագետները թեթև կոնտուզիա են ստացել: Նախնական գնահատականով՝ ահաբեկչության օբյեկտ պետք է դառնար դիվանագիտական մեքենայի առջևից շարժվող աֆղանական ազգային անվտանգության ուժերի պիկապը, սակայն չի կարելի բացառել նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ ահաբեկչության վարկածը»,- ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն աֆղանական կողմից պահանջում է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և միջոցներ ձեռնարկել ռուսական հաստատության անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:
«Քաբուլում ՌԴ դեսպանատունն իրականացնում է լրացուցիչ միջոցառումներ, որոնք ուղղված են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի և օբյեկտների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...