ՓՊ-ն դատապարտում է Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել․
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հրանտ Անանյանի և Արմեն Ֆերոյանի,
01.12.2020թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է՝
– Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը:
– Հորդորել պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողությունից:
– Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Որոշումը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարների, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցադրումներին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ դատական իշխանության անկախության տեսանկյունից՝
– անթույլատրելի է ՀՀ վարչապետի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը․
– մտահոգիչ են խորհրդակցության ընթացքում հնչեցված այն հարցերը, որոնք վերաբերվում են կոնկրետ քրեական գործերով (այդ թվում՝ ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով) կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարմանը կամ մերժմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...