Իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ. Վիլեն Գաբրիելյան
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ այս ասածից համար ներողություն եմ խնդրում բոլորից, սկսած իմ մամայից և Շվեյցարիայում բնակվող իմ որդուց, վերջացած իմ գաղափարական, և ոչ միայն գաղափարական ընկերներով:
Ասեմ նաև, հասկանում եմ, որ սա փիառ կարող է դիտարկվել, և ոչ միայն փիառ այլ նաև ինչ-որ չափով հակառակվել ինչ-որ բաների: Ըստ երևույթի մեր հասարակության ներկայիս վիճակում ընկալելի է դա, բայց, եթե այս տարիներին մի փոքր հարգանքի արժանացել եմ, ապա խնդրանքս է այս ասածս ավելի շատ մարդկային, բարոյական կոնտեքստում դիտարկել, որքան էլ չկարողանաք, բայց փորձեք: Որովհետև հասկանում եմ, որ պոպուլիստական կարող է հնչել ասածս, բայց հավատացեք, դա միայն այն դեպքում, երբ հարցերը ցանկանանք դիտարկել անձնական պրիզմաներով, այլ ոչ թե համամարդկային:
Դիմում եմ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հարգարժան պարոնայք, ես ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյանս, խնդրում եմ այս հայտարարությունս ընդունել ոչ միայն ի գիտություն՝ հրապարակային հայտարարում եմ, դեկտեմբերի 2-ի ժամը 00:00-ից սկսած, իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում յուրաքանչյուր հաջորդ պահին փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ:
Շնորհակալություն ուշադրության համար
հարգանքով՝
նավակ Ճոճողը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...