iLur-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 19-ի չհրապարակված հայտարարության տեքստը
Այսօր հրապարակվել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։ iLur-ը նամակը հրապարակելով հավելյան տեղեկություն է տարածել: Ի մասնավորի՝ «Ի հավելումն վերը նշվածի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը: Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»: Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...