Ֆոտոբռնիչ սարքերը Կարմիր գրքում գրանցված մացառախոզ են տեսագրել
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ են տեսագրել:
Հնդկական վայրենակերպը կամ մացառախոզը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում՝ որպես «Խոցելի» տեսակ` VU B2a: Կենսաբանության առանձնահատկությունները.
վարում է թաքնված կենսակերպ: Ակտիվ է բացառապես գիշերը: Սովորաբար, ինքնուրույն փորում է բավականին բարդ կառուցվածքով բներ սակայն հաճախ բնակվում են քարայրներում և անձավներում, ժայռերի միջև եղած դատարկություններում: Սնվում է բուսական կերով՝ այդ թվում տարբեր մշակաբույսերով: Ձմռանը սնվում է ծառերի կեղևով և թփերի ու ծառերի երիտասարդ ընձյուղներով: Քուն չի մտնում, սակայն ձմռանը ավակտիվ չէ:շ
Բազմանում է տարեկան մեկ անգամ` մարտից մինչև ապրիլի վերջը: Բերում են 2-4 ձագ, որոնք սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում: Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Սևան» և «Արևիք» ազգային պարկերում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...