Ռուս խաղաղապահների ուեկցությամբ անցած օրվա ընթացքում 1,7 հազար արցախցի է վերադարձել ԼՂ
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ անցած օրվա ընթացքում շուրջ 1,7 հազար տեղահանված է վերադարձել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
«2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանված արցախցիների ավտոբուսների հերթական շարասյունը: Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1699 մարդ»,- նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ շաբաթ օրը ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 հազար 431 մարդ:
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև օրս ավելի քան 23 հազար արցախցի վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ «հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ շարունակվում է զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...