Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծման և ապահովմանն ուղղված քայլերում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման և հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:
Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...