Դոնալդ Թրամփը չի հանձնվում. մտադիր է մասնակցել 2024-ին կայանալիք նախագահական ընտրություններին
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 2024 թվականին հայտարարել երկրի բարձրագույն պետական պաշտոնում կրկին առաջադրվելու մտադրության մասին: The Daily Beast-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Թրամփն, այս տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում իր պարտության հաստատումից հետո, դիտարկում է 2024-ին կրկին առաջադրվելու տարբերակը։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տան գործող ղեկավարը հարմար ժամանակ է փնտրում իր ծրագրերի մասին հայտարարելու համար։ Երկու իրազեկ աղբյուրներ հայտնել են, որ վերջինս մտադիր է իր առաջադրման մասին հանրությանը հայտնել դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության օրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ․ մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հաղթող է ճանաչվել դեմոկրատ Ջո Բայդենը, մինչդեռ գործող նախագահ Թրամփը հրաժարվում է ընդունել վերջինիս հաղթանակը։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...