Քննարկվել են Ղարաբաղում մարդասիրական օգնության տրամադրման հարցեր. Զախարովա
Ռուսաստանի նախագահի հանձնարարականի համաձայն` Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը փոխվարչապետերի, ինչպես նաեւ մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նոյեմբերի 21-ին աշխատանքային այցեր է կատարել Երեւան եւ Բաքու: Այս մասին նոյեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ ուղեւորությունից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները տեղադրվել են ՌԴ ԱԳՆ կայքում:
«Կցանկանայի նշել միայն, որ շեշտադրված քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծման նպատակով մարդասիրական օգնության տրամադրման հարցեր: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող համալիր միջոցառումները` ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ միջազգային շահագրգիռ գործընկերների եւ կառույցների հետ միասին, կնպաստեն խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում»,- նշել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այ...
Ում է խանգարել Ջալալ Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելո...
Սոթքի հանք հասած թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա՝ մենակ ռուսների հետ կխոսենք. Զաքարիա Բաղումյան
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Ս...
Վարչապետի խոսնակը կտրականապես հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի հանքավայր է մտել
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքա...