Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կփոխի զարգացման ողջ տրամաբանությունը տարածաշրջանում. Փաշինյան
Տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քաղաքական համաձայնագիրը, որը պարունակվում է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, կարող է փոխել տնտեսական ողջ իրավիճակը տարածաշրջանում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ կարեւոր պահ է»,- ասել է նա` մեկնաբանելով եռակողմ հայտարարության այս կետը:- Եվ ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք սրա վրա: Քանի որ երբ խոսում ենք ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում տնտեսական կայունացման մասին, մենք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք»:
Փաշինյանը նշեց, որ տնտեսական ծանր իրավիճակն այսօր բնորոշ է ոչ միայն Հայաստանին: «Տարածաշրջանի բոլոր երկրներում եւ ամբողջ աշխարհում [իրավիճակը] այդքան էլ լավ չէ, եւ դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ: Այսինքն, սա գլոբալ, տարածաշրջանային խնդիր է: Եվ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ գոյություն ունեցող քաղաքական համաձայնությունը, իհարկե, կարող է ելակետ դառնալ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ տնտեսական զարգացման ամբողջ տրամաբանությունը փոխելու համար մեր տարածաշրջանում»,- ասել է նա:
Հայաստանի վարչապետը շեշտել է, որ այս դրույթի իրականացում է ակնկալում: «Հուսով եմ, որ մենք կկարողանանք իրականացնել այն քաղաքական համաձայնությունները, որոնք ամրագրված են համատեղ հայտարարությունում: Մասնավորապես, ես նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքի, երկաթուղիների ապաշրջափակումը եւ այլն»,- պարզաբանել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավ...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...