Անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական․ Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսելով պատմությունը վերլուծելու ու դասեր քաղելու անհրաժեշտության մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ու նորից նույն հարցը.
ինչու՞ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում...
կարելի է չէ՞, օրինակ, ուսումնասիրել, հասկանալ, վերջին 25 տարվա ընթացքում ո՞վքեր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, ովքե՞ր ունեն բանակցություններ վարելու չոր, միաժամանակ որոշակի ճկուն ոճ(ինչն այս պահին շատ անհրաժեշտ է), ու՞մից հարևան պետության դիկտատորն անձնական «мандраж» ունի, որի հաղթահարմանը նույնիսկ այս հաղթանակը չի օգնի...
Մտածենք։
Վերջապես, պատմական հողերը պահելու գերխնդիր կա, ինչն ենթադրում է վեր լինել անձնականից(առհասարակ ամեն ինչից) և առաջնորդվել պետական շահով։ Դրանով է նաև տարբերվում պետական գործիչը քաղաքական/ կուսակցական գործչից։
Ընդ որում, կարծում եմ, բանակցողին պետք չէ ինչ որ պաշտոն տալ։ Այլ օժտել բանակցելու համար անհրաժեշտ հատուկ լիազորություններով։
հ.գ. անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը
Ֆրանսիայի Սենատում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը...