Թուրքիան 10 ամսում կորցրել է զբոսաշրջիկների ավելի քան 70 %-ը
Թուրքիայում օտարեկրացի զբոսաշրջիկների թիվը 2020 թվականի առաջին տասն ամիսներին կրճատվել է 72,5 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ ընթացիկ տարվա հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Թուրքիան ընդունել է 11.2 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 41 միլիոնով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Օտարերկրացիների ընդհանուր թվի 37 տոկոսը բաժին է ընկել Ստամբուլին, որին զբոսաշրջիկների թվով հաջորդում է Անթալիան:
Նախորդ շաբաթ երկրում հանգստյան օրերի համար մտցվել են սահմանափակումներ, փակվել են ռեստորաններն ու սրճարանները, ինչպես նաև սահմանվել են նոր աշխատաժամեր ձեռնարկությունների համար, որպեսզի հնարավոր լինի զսպել կորոնավիրուսի կտրուկ աճը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել
Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...