«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի և Ժոնաթան Լաքոտի հետ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայության կարիքները հոգալուն և մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:
Զրուցակիցները կարևորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրանց բարձրաձայնումը: Հյուրերը նշյալ հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց մտահոգությունը և աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել և ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:
Հանդիպումների ավարտին կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել
Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...