ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը երկուսուկես տարիների ընթացքում բառիս ուղիղ իմաստով ոչ մի կարևոր գործ չեն արել. պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք , երբ ինձ գերիների փոխանակման տեղեկատվություն են փոխանցում , առաջին մարդը, որ գալիս է աչքիս առաջ ում պետք է դիմել ՀՀ ՄԻՊ -ն է ՝ պարոն Թաթոյանը, որը միշտ պատրաստակամ ու սիրով անմիջապես արձագանքում ու վստահ եմ իր անելիքներն ամբողջությամբ անում է, բայց մեկ այլ ցավալի իրավիճակ է , երբ տեսնում եմ էս մարդը մենակ է իր թիմի՝ ՄԻՊ աշխատակիցների հետ , այն դեպքում , երբ ՀՀ ԱԺ -ում գործում է Մարդու իրավունքների հանձնաժողով , ովքեր այս երկուսուկես տարիների ընթացքում բառիս ուղիղ իմաստով ոչ մի կարևոր գործ չեն արել , բացի մի շարք ոչ պետականամետ ծրագրեր առաջ տանելով :
Այսօր իրենք լուռ են , իրենք չեն թակում հազարավոր դռներ ու չեն պահանջում գերիների փոխանակման հարցի օր շուտ կարգավորումը : Այո՛, ես դա կարող եմ անել և անում եմ իմ կարողությունների և լիազորությունների սահմաններում, բայց ո՞ւր են իրենք, ինչո՞ւ մի ողջ հանձնաժողով չի գործում կամ գործում է էլի անհատների մակարդակում, մինչդեռ կեղծ ելույթներով միշտ աչքի են ընկել ու փորձել խաղաղասեր երևալ : Խաղաղասեր ե՞ք , ընդունում եմ , մեր երկրում բոլորն են խաղաղասեր և ձեր քարոզը անտեղի է, դա արեք միջազգային մակարդակում և օր շուտ լուծեք գերիների հարցը :
Ամեն ինչ իրար է խառնվել, ամեն ինչ շիլա է, աշխատե՛ք տիկնայք ու պարոնայք, դուք միայն ելույթների ու կեղծ քարոզների համար չե՛ք :
Ցանկացած վիրավորող արտահայտություն ջնջելու եմ: Սա կոչ է, որը հասցեատերեր ունի և թողեք հասցեատերերը կարդան ու արձագանքեն, որոնց շատ հարցեր ունեմ , բայց դեռ ժամանակը չի հարցերը տալու, այս պահի հրատապությունը ռազմագերիներն են :
Ֆեյքերից էլ իմունիտետ ունեմ, ժամանակ չծախսե՛ք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել
Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...