Հասարակություն

Ադրբեջանը Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:«Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի…

Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:

«Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (ցեղասպանություն): Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանում գործը վերանայվել և հաստատվել է դատավոր Էլբայ Ալլահվերդիևի կողմից», - 24news-ի փոխանցմամբ` հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դատարանի որոշմամբ՝ Օհանյանի նկատմամբ հեռակա կարգով կիրառվել է ձերբակալություն, և նա հայտնվել է միջազգային հետախուզման մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250