ՀՀ զինվորական դատախազն այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ
Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում նաև բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների ծավալներից, ՊԲ ունեցած զինծառայողների մարդկային կորուստներից, դիերի փոխանակման և անհետ կորած համարվողների փնտրման աշխատանքներից:
Վահե Հարությունյանը հանդիպել և զրույցել է նաև նշված պաշտպանական ուղղությամբ առ այսօր մարտական հերթապահության մեջ գտնվող կամավորականների հետ, հետաքրքրվել նրանց կենսապայմաններից, առողջական, բարոյահոգեբանական վիճակից:
ՀՀ զինվորական դատախազը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ իրենց առջև դրված մարտական խնդիրները մեծ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ կատարելու, ժամկետային և պայմանագրային զինծառայողներին թև ու թիկունք դառնալու, իրենց ներկայությամբ և մինչև վերջ նրանց հետ թշնամում դեմ կռվելու վճռականությամբ վերջիններիս ոգևորելու, միասնականության ոգի հաղորդելու համար:
ՀՀ զինվորական դատախազն այցելել է նաև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ ԱՀ ՊԲ բուժծառայության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի և զինհոսպիտալի պետ, փոխգնդապետ Զորիկ Սահակյանի հետ քննարկել է պատերազմի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բուժման և կազդուրման ընթացքից, բուժսպասարկման ընդհանուր պայմաններից ու վիճակից, զինծառայողների առողջապահական իրավունքների ապահովման կարիքներից:
Նա բարձր է գնահատել պատերազմի ողջ ընթացքում և հրադադարի հաստատումից հետո բուժանձնակազմի կողմից կազմակերպված և համակարգված կերպով կատարված հսկայածավալ և անգնահատելի աշխատանքը, առանձին դեպքերում սխրանքները՝ ինչպես անմիջականորեն մարտերի ընթացքում ռազմի դաշտից վիրավորների դուրսբերման աշխատանքներին երբեմն կյանքի և առողջության գնով անմիջական մասնակցություն ունենալու, այնպես էլ իրենց պրոֆեսիոնալ մոտեցմամբ և հոգատարությամբ բազմաթիվ երիտասարդ կյանքեր փրկելու համար:
Վահե Հարությունյանը շրջել է զինհոսպիտալում, հանդիպել բուժում ստացող զինվորներին, քաջալերել նրանց՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...