ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաջադրանքների լուծմանը նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայամավորվածությունների հիման վրա: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Մենք գնահատում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևողականորեն շեշտում է  տարածաշրջանում հաշտեցման խնդրի իրագործումը, որում մեր խորին համոզմամբ կայանում է հետագա աշխատանքների ողջ իմաստը, եթե մտածենք բացառապես միայն մարդկանց մասին, այլ ոչ թե որևէ այլ շահերի»,- ասել է Լավրովն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

 

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորման գործին միջազգային կազմակերպություններին ներգրավելու անհրաժեշտությունը:   

«Մենք մեր խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ, ակտիվ կերպով համաձայնեցնում ենք հումանիտար առաջադրանքների կարգավորումը՝ ի շահ վերադարձող բնակչության: Դա և՛ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, և՛ տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր հաղորդակցությունների կազմակերպումը: Եվ անկասկած հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների որոշմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները», ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

Քաղաքականություն

Պատահարներ