Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող կանխել իմ պայքարը պիղծ իշխանությունների դեմ
Իսկզբանե ապօրինի վարչական ձերբակալման տակ բերման եմ ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին դուրս եմ եկել ոստիկանությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Շուրջ 3 ժամ ինձ չեն ծանուցել, թե ինչ կասկածանքի հիման վրա են բերման ենթարկել։ 3 ժամը լրանալուց հետո, ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ ասեցին, որ այլ իրավական մեխանիզմով են ինձ բերման ենթարկել, ուստի պետք է պահեն 4 ժամ, այնուհետև տանեն երևանի քննչական վարչություն։
4 ժամը լրանալուց հետո, երբ նորից ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ պետք է փաստացի ձերբակալած լինեին որպես կասկածյալ, սակայն դա չէր արվել։
Ինչևէ, ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից և ազատություններից, այդ մասին իրազեկել եմ նաև ՄԻՊ աշխատակազմին․ բոլոր խախտումներն արձանագրվել են։
Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող որևէ կերպ կանխել իմ պայքարը Արցախը հանձնած այս տհաս և պիղծ իշխանությունների դեմ։
Իրավապահ բոլոր կառույցներին զգուշացնում եմ՝ չտրվել իշխանական ապօրինի հրամաններին և Նիկոլ Փաշինյանի հետ չկիսել երկիրը ողբերգության հասցրած իրավիճակի ողջ պատասխանատվությունը։
Չեք մարսելու»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...