Մասիս Մայիլյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին.«Ժողովուրդ»
«Արցախում կադրային փոփոխությունները սկսված են։ Նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը։ Մենք տեղեկացանք, որ առաջին հերթին իր պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Ընդ որում, մենք տեղեկացանք, որ դա կոնկրետ Արայիկ Հարությունյանի որոշումն է լինելու, և Մայիլյանին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառներից մեկը վերջինիս «պերսոնա նոն գրատա» լինելն է Ռուսաստանի Դաշնության համար:
Ինչպես հայտնի է, Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (Ղհը) կողմից, իսկ պատճառը նշվել է, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։
Եվ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվելու: Ի վերջո, Արցախը չի կարող ունենալ արտաքին գործերի մի նախարար, որը որևէ երկրի կողմից անցանկալի է, առավել ևս երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դաշնակից հանդիսացող և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Մասիս Մայիլյանից, սակայն ապարդյուն:
Օրեր շարունակ նրան գտնել չի հաջողվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...