Մարտակերտցիներն անակնկալի են եկել. մեկ օր ունեն իրենց տները լքելու համար
Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի բնակիչների երեկ երեկոյան լուր են տվել՝ մեկ օր է մնացել ունեցածը տարհանելու համար։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
«Շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը, որ այս օրերին ապաստանել էր Արտաշատում ապրող բարեկամների տանը, այս պահին շտապում է Արցախ՝ հասկանալու, թե ինչ փոխվեց «տուն վերադառնալու» ու «տներն արագ լքելու» հայտարարությունների միջև ընկած հատվածում։
«Գյուղապետը զանգել է, ասել է, տարհանում է, եկեք, ինչ ունեք, չունեք, հանեք։ Միայն Հովտաշենը չէ, նույն վիճակում են Կարմիրավանը, Նոր Մարաղան, Նոր Այգեստանը, Նոր Սեյսուլանը։ Այս շրջաններն ինչ-որ ժամանակ Աղդամին են պատկանելուց եղել, դրա համար տարհանում են, բայց մինչև էդ ասում էին՝ հանգիստ, հետ եկեք։ Երեկ մեր գյուղ կանայք են տեղափոխվել երեխաների հետ, որպեսզի ապրեն։ Հասել են տեղ, երեկ ժամը վեց անց կես վարչակազմից զանգել են գյուղապետին, ասել են, որ գյուղը պետք է ազատվի»,- լրատվականի հետ զրույցում ասել է իր տուն շտապող Էդգար Հովհաննիսյանը»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...