Հուսով ենք, որ դա չի հանգեցնի նոր բախումների. Ռուդենկոն՝ ԼՂ կարգավիճակի հարցով Բաքվի դիրքորոշման մասին
Մոսկվան ակնկալում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցով Բաքվի դիրքորոշումը հակամարտության նոր ալիք չի առաջացնի։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետ չկա: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Հուսով ենք, որ դա չի հանգեցնի նոր բախումների, առավել եւս` արյունահեղության: Այնուամենայնիվ, Մինսկի խումբը շարունակում է զգալի դեր ունենալ, որը կլուծի այն խնդիրները, որոնք արտացոլված չեն եռակողմ համաձայնագրում », - ասել է նա։
Ռուդենկոն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակի ավելացման հարցը չի քննարկվում:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք լինել չի կարող»:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա, որ բուն ադրբեջանական տարածքներում ստեղծվի հայկական երկրորդ պետությունը։ Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել։ Ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա՝ ռազմական։ Իմ ելույթներն ամենուր են, դրանք հրապարակվել են։ Ես այդ խոսքերն ասել եմ եւ կանգնած եմ դրանց հետեւում», – «Ռիա նովոստիի» փոխանցմամբ` նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ֆիզուլիից ժողովրդին ուղղված ուղերձում։ Նա ընդգծել է, որ այժմ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...