Ադրբեջանական շուկայի համար նախատեսված սփրեդը ոչնչացնելու կարգադրագիր է տրվել․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար:
ՍԱՏՄ-ից հայտնում են՝ արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:
Կասեցնելով հայտնաբերված նմուշների իրացումը՝ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում և պարզել, որ տվյալ սննդամթերքի պահման պայմանները, չեն համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին և պահանջներին: Կատարվել է «Տուլչինկա» սպրեդի նմուշառում, որի լաբորատոր փորձաքննությունը փաստում է. սննդամթերքը համապատասխանում է Մաքսային միության 024/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
ՀՀ օրենսդրության պահանջներին չի համապատասխանել, սակայն, նշված խմբաքանակի մակնշումը, ինչի կապակցությամբ տնտեսվարողին տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...