Իշխան Սաղաթելյանին և Դավիթ Համբարձումյանին ձերբակալել են. փաստաբան
, Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցին եւ Դավիթ Համբարձումյանին ձերբակալել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը 2 ամիս կալանք է։ Այսինքն՝ ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը։ Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդկանց, որոնք փողոցում են, զրկի լիդերությունից։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր ազգի դժբախտությունը»,- ասաց նա։
Նա ասաց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ համբարձումյանին ձերբակալվել է մի հոդվածով, որն ազատազրկում չի նախատեսում, առավելագույն պատիժը երկու ամսվա կալանքն է:
Աթանեսյանն ընդգծեց, որ Համբարձումյանն ունի անչափահաս երեխա ու նրան վերագրվող հոդվածով այդուհանդերձ ձերբակալվել է, ինչն ապօրինություն է՟: Նա հայտնեց, որ ձերբակալման որոշումը բողոքարկելու են։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնակա...
Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...