ՏԵՍԱՆՅՈՒԹ. France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող կադրեր է հրապարակել
Ֆրանսիական առաջատար «France24» պարբերականը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր:
Տեսանյութերի մի մասն արված է Սիրիայում գտնվող ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում:
Հոդվածի սկզբում լրատվամիջոցը հայտնում է, որ Արցախի դեմ կռվելու համար սիրիացի վարձկան ահաբեկիչներն Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան մերժում են ահաբեկիչների առկայությունն իրենց շարքերում:
Տեսանյութերից առաջինում ցուցադրված է Սիրիայում գտնվող ճամբարը, որտեղ ահաբեկիչները վարժանքներ են իրականացնում Ադրբեջան մեկնելուց առաջ: Հաջորդ տեսանյութերն արդեն արված են Ադրբեջանի տարածքում և հիմնականում հենց ահաբեկիչների կողմից, որոնք այդ տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը
ՊԲ-ն հրապարակել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը։ Հիշեցնենք, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի հյուսիսում հակառակորդի տասնյակ դիակներն են
Արցախի հյուսիսում հակառակորդի տասնյակ դիակներն են. այս ուղղությամբ ադրբեջանական զորքերը գրոհելու մի քանի անհաջող փորձ են...