Սա մի թունել է, և եթե այդ թունելի վերջում լույս է երևում՝ ԼՂ-ի հիմնախնդրի վերջնական ու խաղաղ կարգավորման լույսը. Սարգսյան
Եթե պարզ դառնա, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը ոչ մի դեպքում չի գնալու բանակցությունների ճանապարհով, ապա այդ դեպքում, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, ռուսական «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Коммерсантъ - Վաղուց քննարկվում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Ի՞նչ պայմաններում կարող է դա տեղի ունենալ:
Արմեն Սարգսյան - Սա և՛ պարզ, և՛ բարդ հարց է միաժամանակ: ԽՍՀՄ-ի վերջին օրերին, երբ ԼՂ ժողովուրդը հանրաքվեով հայտարարեց ազատ ապրելու և իր կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը տնօրինելու ցանկության վերաբերյալ, Հայաստանի Գերագույն խորհուրդը կողմ քվեարկեց դրան: Բայց հետո գործընթացը կասեցվեց: Հայկական կողմը հայտարարեց. «Որպեսզի գործընթացը չբարդանա, մենք կասեցնում ենք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, կխոսենք և վերջնարդյունքում կպայմանավորվենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»: Այսինքն, Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը չճանաչելը կապված է միայն նրա հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Սա մի թունել է, եւ եթե այդ թունելի վերջում լույս է երևում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու խաղաղ կարգավորման լույսը, ապա մենք կարող ենք էլի սպասել: Իսկ եթե լույս չկա, այսինքն՝ եթե պարզ դառնա, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը ոչ մի դեպքում չի գնալու բանակցությունների ճանապարհով, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը,
Коммерсантъ -Այսինքն՝ դեռ լույս կա՞:
Արմեն Սարգսյան - Ես պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն բան, որպեսզի հրադադարի հաստատման գործընթացի սկսվի: Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են սկսել գործել, եթե երկու կողմն էլ ցանկանա, որ դրանք աշխատեն: Կարիք չկա ապացուցելու, որ հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով: Եվ եթե ադրբեջանական կողմը հայտարարի, որ իրենց պատրաստ են հրադադարի և պատրաստ են շարունակել բանակցությունները, ապա հույս կլինի: Ես շատ կցանկանայի, որ թունելի վերջում լույսը չմարեր: Հակառակ դեպքում՝ Աստված օգնական բոլորին, որովհետև այդ ժամանակ պատերազմը կարող է լրիվ այլ պատերազմի վերածվել: Մոտավորապես այնպիսին, ինչպիսին՝ Սիրիայում: Դա շատ ավելի ողբերգական ու լայնամասշտաբ պատերազմ կլինի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...