Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել. Ժոզեֆ Բորել
Եվրոպական Միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար զինադադար հաստատելու մասին Հայաստանի և Ադրբեջանի որոշումը: Այս մասին ասված է Եվրոպական Միության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի տարածած հայտարարության մեջ:
«ԵՄ-ն ցավում է, որ խախտումները շարունակվում են և հաղորդումներ են ստացվում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակվելու մասին: Դա ավելի շատ տառապանքների է հանգեցնում քաղաքացիական բնակչության շրջանում: Դա խորացնում է հակամարտությունը պետությունների և հասարակությունների միջև՝ ավելի բարդացնելով վերքերի բուժումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծ տառապանքներ է կրել: Ընդհանուր առմամբ հակամարտությունը հանգեցրել է շատ և անընդունելի զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշել է Բորելը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որոշիչ կերպով դատապարտում է նման հարձակումները:
Նա հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և փոխանցել, որ զինադադարը պետք է լինի անքննարկելի և խստորեն պահպանվի երկու կողմերից: «Ես նաև ընդգծել եմ, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք որևէ արդարացում չունեն»,- ասված է հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից. ՊԲ
Պաշտպանության բանակը ներկայացրել է կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գ...