Քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները. Արտակ Բեգլարյան
Շատ քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները: Հենց այսօր էլ նրանք մեծ գործեր են արել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԸՆԿՃՎԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, ՔԱՆԶԻ ԱՊԱԳԱՆ ՈԳՈՎ ՈՒԺԵՂՆԵՐԻՆՆ ՈՒ ԼԱՎԱՏԵՍՆԵՐԻՆՆ Է...
Սեպտեմբերի 27-ից ես ու իմ փոքրիկ թիմը որքան կարողացել ենք, մեր համեստագույն ներդրումն ենք ունեցել Հայրենիքի պաշտպանության գործում:
Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների առանձնահատկություններից ելնելով՝ մենք հնարավորինս արձանագրել ու հրապարակայնացրել ենք ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունները ու դրանց հետևանքները, ինչի պատճառով փաստացի դարձել ենք բացասական լուրեր ու մեկնաբանություններ գեներացնող հաստատություն՝ ավելի շատ կենտրոնանալով միջազգային լսարանների ուղղությամբ:
Այնուամենայնիվ, կուզեի ասել, որ այս հայրենական պատերազմը լի է բազմաթիվ դրական ու հերոսական դրվագներով ու կերպարներով, որոնք պետք է նկատել ու պայքարել դրանց ավելացման ուղղությամբ: Շատ քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները: Հենց այսօր էլ նրանք մեծ գործեր են արել...
Ուստի, իմ խորագույն երախտագիտությունն եմ հայտնում բոլոր-բոլորին, ովքեր այս կամ այն ձևով ու չափով սրտանց նպաստում են յուրաքանչյուրիս կյանքի ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին՝ դիրքապահ տղաների աներկբա առաջնորդությամբ: Նաև սրտանց ցավակցություններս եմ փոխանցում մեր հերոս զոհերի բոլոր հարազատներին:
Ամուր պահենք թիկունքը, և առաջնագիծն էլ ամուր կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայ...