ՈՒՂԻՂ. ԱԺ-ն նիստ է հրավիրել
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը. Օրակարգում 6 հարց է: Նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այսօր տեղի կունենա երկրորդ ընթերցումը։ Նախատեսվում է պաշտպանական ծախսերը ավենացնել 40 մլրդ դրամի չափով:
Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց:
Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:
Ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:
Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ.
• 2020թ.-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով) փոքր է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:
• Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:
• Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով) ավելի մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:
Հարկաբյուջետային ցուցանիշների (մասնավորապես՝ պակասուրդի) վերոնշյալ փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի աճին: Մասնավորապես, սպասվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կհասնի շուրջ 67%-ի՝ հատելով 60% սահմանային շեմը:
Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.
- «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,
- «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
-«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների հանդիպումից
Առաջին կադրերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների հանդիպումից: Նշենք, որ հանդիպումը նախաձեռներ է ռուսական կողմը...
Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառել.«Հադրութ քաղաք...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...