Քաղաքականություն

Պուտինին զեկուցում են ԼՂ հարցով իրեն ուղղված կոչերի մասին. Պեսկով

Պուտինին զեկուցում են ԼՂ հարցով իրեն ուղղված կոչերի մասին. Պեսկով
Ռուսաստանը մեկն է այն երկրներից, որ կարող էին միջնորդ դառնալ և կարգավորել ԼՂ հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ համաձա՞յն են Կրեմլում այն…

Ռուսաստանը մեկն է այն երկրներից, որ կարող էին միջնորդ դառնալ և կարգավորել ԼՂ հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ համաձա՞յն են Կրեմլում այն թեզի հետ, որ հենց Ռուսաստանն է ունակ դադարեցնել ռազմական գործողությունները: 

Պեսկովից հետաքրքրվել են՝ Մոսկվան կարո՞ղ է առավել ակտիվ քայլեր ձեռնարկել՝ ԼՂ-ում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: 

«Առավել ակտիվ քայլեր, քան հիմա, դժվար է պատկերացնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցում են Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու վերաբերյալ իրեն հասցեագրված կոչերի մասին: 

«Բնականաբար, բոլոր կոչերի մասին զեկուցում ենք»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք նախագահը տեսել է իրեն հասցեագրված կոչերը, մասնավորապես՝ գործարարներ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի կոչերը, և արդյո՞ք դրանց արձագանք կլինի:

«Հասկանալի է նաև նման դիմումների հուզական ֆոնը՝ հաշվի առնելով այն, որ քանի դեռ իրավիճակը թեժանում է, մարդիկ շարունակում են զոհվել, ինչը բացարձակ անթույլատրելի է»,- նշել է Պեսկովը:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250