
Կրեմլից պատասխանել են Ռուբեն Վարդանյանի կոչին

Վլադիմիր Պուտինին զեկուցել են գործարար Ռուբեն Վարդանյանի դիմումի մասին։ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանին կոչ է արել միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտնել է РБК-ն ՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայի բոլոր ջանքերն ուղղված են կրակի դադարեցմանը և կողմերի միջև բանակցությունների վերսկսմանը:
«Ավելի ակտիվ քայլեր, քան հիմա, դժվար է պատկերացնել»,- պատասխանել է մամուլի քարտուղարը ՝ պատասխանելով հակամարտության լուծման գործում Ռուսաստանի ակտիվության հնարավոր ուժեղացման մասին հարցին:
Նախօրեին գործարար և «Սկոլկովո» բիզնես-դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ էր հղել Վլադիմիր Պուտինին։ Ուղերձում նա հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի լոկալ խնդիրը չէ, և այն անվանել է «դանդաղ գործողության աշխարհաքաղաքական ռումբ», որը կարող է ազդել նաև Ռուսաստանի վրա: