Զոհված հայ զինծառայողների որոշ մարմիններ ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են. Արցախի ՄԻՊ
«Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ զոհված հայ զինծառայողների մարմիններ կան, որ գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները՝ կենդանի և մահացած զինծառայողների հանդեպ, ներառյալ՝ գլխատումները, խոշտանգումները, դիակապտությունները, այդ բոլոր դեպքերն արձանագրել ենք նաև մենք՝ ՄԻՊ-ի զեկույցում։ Բոլոր դեպքերից 90%-ում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։
Շատ կարևոր է արձանագրել, որ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները հրապարակավ պարգևատրել և խրախուսել են այդ տիպի հանցագործություններ կատարած անձանց։ Այդ համատեքստում, կարծում եմ, որ այժմ մեր զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են և հավանականությունը բարձր է, որ նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների և վայրագությունների ենթարկվել։ Այս տեսանկյունից ևս միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի կանխարգելելու նմանատիպ խախտումները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հրապարակվել են Արցախում ադրբեջանական կողմից կռված և սպանված վարձկանների լուսանկարները. Jesr Press
Արաբալեզու էլեկտրոնային Jesr Press պարբերականը հրապարակել է Արցախում Ադրբեջանի կողմից կռված և վիրավորված վարձկանի առաջին...
Հարվածային ԱԹՍ-ները Գեղարքունիքում ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. կա զոհ և վիրավորներ. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.«Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...