Հարվածային ԱԹՍ-ները Գեղարքունիքում ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. կա զոհ և վիրավորներ. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։
Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։
Խստորեն դատապարտելի է, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում արդեն քնած։ Սրանք միջագային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։
Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ և որի պատճառով ստիպված էին եղել դադարեցնել երեկվա փաստահավաք աշխատանքները»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հրապարակվել են Արցախում ադրբեջանական կողմից կռված և սպանված վարձկանների լուսանկարները. Jesr Press
Արաբալեզու էլեկտրոնային Jesr Press պարբերականը հրապարակել է Արցախում Ադրբեջանի կողմից կռված և վիրավորված վարձկանի առաջին...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտին. վնասվել են բնակելի շենքեր. կան տուժածներ .Արցախի Միպ
ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ...Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալ...