Ադրբեջան անկախ պետություն՝ որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի. Բաբկեն Թունյան
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Եկեք մի բան ֆիքսենք։
Ադրբեջան անկախ պետություն՝ որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի։
Փոխարենը գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով։
Եվ Թուրքիան, իր կամակատար Ալիևի վարչակազմի միջոցով օգտագործում է այդ նահանգի ռեսուրսները (մարդկային, տարածքային, դիրքային, հանքահումքային, ֆինանսական և այլ)՝ իր խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։
Որքան շուտ Ադրբեջանի ժողովուրդը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները (լեզգիները, թալիշները, թաթերը և այլք) սա գիտակցեն, այնքան լավ իրենց համար։
Եթե գիտակցեն, կհասկանան, որ իրականում իրենց երկիրը զավթվել է առանց պատերազմի, և իրենց կյանքի գնով սակարկություններ են գնում։
Միգուցե նաև հասկանան, որ պետք է պայքարել ոչ թե հայերի, այլ իրենց իրական զավթիչների դեմ։
Ու նաև կհասկանան, որ մտել են մի խաղի մեջ, որտեղ իրենք ի սկզբանե զոհաբերված զինվորներ են։
Աշխարհը նույնպես սա հասկանում է, բայց շարունակում է հանդուրժել այս քաղցկեղի տարածումը։
Իսկ մեզ համար տարբերություն չկա։ Մենք պիտի հույս դնենք ինքներս մեզ վրա, որովհետև պատմությունն է մեզ այդ դասը տվել։
Մենք պայքարում ենք մեր ոգու, մեր գոյատևման, մեր պատմության, մեր մշակույթի, մեր արժեքների համար։
Ու ի սկզբանե դատապարտված ենք հաղթանակի ու
#ՀԱՂԹԵԼՈՒենք
Եվ ինչպես կասեր Արարատ Միրզոյանը, սա քարոզչական կամ ոգևորիչ նշանակության գրառում չի։ Մենք պարզապես այլ տարբերակ չունենք»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին. ՊՆ
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին։ Թշնամին ունի զինտեխնիկայի ու կենդանի...
Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ. անօդաչուները եղել են հետախուզական. Շուշան Ստեփանյան
Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիք...