Եթե ադրբեջանական կողմն ունեցել է որոշակի հաջողություններ, դա միանշանակ թուրքական ձեռագրի արդյունք է. Արթուր Սարգսյան
Եթե ադրբեջանական կողմն ունեցել է որոշակի հաջողություններ, դա միանշանակ թուրքական ձեռագրի արդյունք է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Արթուր Սարգսյանն ասաց, որ հակառակորդը օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները, փորձել է գրավել մեր մարտակարգեր, սակայն այս անգամ եւս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքին եւ փորձել ամրանալ նախկին դիրքերում։
ՊԲ հրամանատարի տեղակալը նշեց, որ հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ. «Այս անգամ կրելով պարտություն, նա որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը»։
Արթուր Սարգսյանը ընդգծեց, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները՝ բոլոր ուղղություններով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին. ՊՆ
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին։ Թշնամին ունի զինտեխնիկայի ու կենդանի...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...