Հունաստանը պատրաստ է աջակցել ԼՂ-ում հակամարտության դեէսկալացիային
Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները և հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը մեղմելու ջանքերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ երեկ երեկոյան Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։
«ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվեցին Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամական ամուր կապերը: Դենդիասը դատապարտեց մարդկային կորուստները և պատրաստակամություն հայտնեց աջակցել Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային ուղղված ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հունաստանը հատուկ մտահոգությամբ է դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը և կոչ է անում «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան Մինսկի խմբի շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...