Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից
ՌԴ Տվերի մարզում երեքշաբթի վթարված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից ուսումնավարժանքների ժամանակ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մարզային արտակարգ ծառայություններին, վթարի պատճառը վարժանքների ժամանակ Սու-30-ի պատահական խոցումն է արկով: Հարվածն իրականացվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից:
Հիշեցնենք, որ ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի հաղորդմամբ՝ նսխօրեին ինքնաթիռն ընկել էր ուսումնական թռիչքի ժամանակ: Անձնակազմը հասցրել է ինքնանետում իրականացնել: Աղբյուրի տվյալներով՝ օդաչուների վիճակը բավարար է:
Հայտնի է, որ օդանավն ընկել է անտառը: Միջադեպի հետևանքով կործանումներ տեղի չեն ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվո...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ 6 ժամ ջուր չի լինելու նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Էյֆելյան աշտարակում ռումբի առկայության մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել
Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի հարակից տարածքում գտնվող անձանց տարհանել են, քանի որ տեղի ոստիկանությունը աշտարակի վրա ռու...