Վրաստանում կորոնավիրուսով 193 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 21-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 193 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 3695 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 40 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1534 մարդ: Վարակից երկրում մահացել է 20 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 4988 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ԱՀԿ-ն թույլ է տվել COVID-19-ը բուժել խոտաբույսերով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել COVID-19-ի բուժման համար աֆրիկյան բուժիչ խոտաբ...
Քիչ անց կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը՝ 10:00-ից մի...
Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնվել է ականազերծված 96 485քմ տարածք
Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնում...