Այսօր Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը։
Հանդիպման ժամանակ վարչապետը ասաց, որ տեղեկատվական պաշտպանությունը շատ է կարևորում։
«Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է, օրինակ, դրսից կարող է մեկը նպատակով ասի՝ «գիտեք ինչ, ծախել են» ու Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ «ո՞նց, էդ ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ, ինչի՞»։ 21-րդ դարում, հատկապես, տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ։
«Այդ թվում, Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակների միջոցով», - նշեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...