Ռուսաստանի մի շարք շրջաններում անոմալ տաք եղանակ է սպասվում
Ռուսաստանի մի շարք շրջաններում, մասնավորապես Սիբիրում և Հեռավորարևելյան դաշնային շրջանում,ջերմաստիճանը կբարձրանա նորմայից 3-10 աստիճանով ,- ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը ։
«Կլիմայական նորմայից շատ բարձր՝ մոտ 8-10 աստիճանով, եղանակ սպասվում է Սիբիրի և Հեռավորարևելյան դաշնային մի շարք շրջաններում ։Ցերեկվա ժամերին կանխատեսվում է 12-ից մինչև 14 աստիճան տաքություն: Գուցե մեզ համար այն այդքան էլ տաք եղանակ չէ, բայց տեղացիների համար համարվում է շատ տաք եղանակ»,-նշել է մասնագետը
Ռոման Վիլֆանդի կանխատեսումներով անոմալ շոգեր են սպասվում նաև Ամուրի շրջանի Պրիմորսկի երկրամասում։
«Պրիմորսկում լավ եղանակ է լինելու ,կանխատեսվում է 24-25 աստիճան տաքություն,իսկ Ամուրի շրջանում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։ Սա նորմայից բարձր է 3-4 աստիճանով»,-նշել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Լեդի Գագան ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից
Երգչուհի Լեդի Գագան ցուցադրել է «911» երգի տեսահոլովակը, որում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստից տարրեր կան: Գա...
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին առանձին շր...
Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել
«Reuters» գործակալությունը, հղում անելով Լիբանանի Զինված ուժերի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մայրաքաղաք...