Լեդի Գագան ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից
Երգչուհի Լեդի Գագան ցուցադրել է «911» երգի տեսահոլովակը, որում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստից տարրեր կան: Գագան, փարաջանովյան խորհրդանիշներով շրջապատված, մասնակցում է տարբեր ծեսերի, հանդես է գալիս տարբեր կերպարներով։
Առաջին իսկ հայացքից ֆիլմի հետ մտազուգորդում են առաջացնում գետնին թափված կարմիր նռերը, ավելի ուշ հայտնվում են նաև «Հայկական կինոփառատոն» ցուցանակը և «Նռան գույնը» կինոֆիլմի պաստառը։
Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։ Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը համագործակցել է Ջուլիա Ռոբերտսի, Ջենիֆեր Լոպեսի և այլ մի շարք համաշխարհային աստղերի հետ։ Հայտնի է, որ նա հաճախ է խոսել իր արվեստի վրա Փարաջանովի ազդեցության մասին, ուստի՝ զարմանալի չէ, որ Գագայի հետ աշխատանքում նա որոշել է փարաջանովյան խորհրդանիշները համատեղել երգչուհու տարբերվող կերպարի հետ։
[105470a141b7fa3d0dd8f6808cd6bb48.jpg]
[4d35c7b3741dc365e6a62489d1d95254.jpg]
[ac2bc71807d3332ec262c30284bf0139.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին առանձին շր...
Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել
«Reuters» գործակալությունը, հղում անելով Լիբանանի Զինված ուժերի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մայրաքաղաք...
Ռուսաստանի մի շարք շրջաններում անոմալ տաք եղանակ է սպասվում
Ռուսաստանի մի շարք շրջաններում, մասնավորապես Սիբիրում և Հեռավորարևելյան դաշնային շրջանում,ջերմաստիճանը կբարձրանա ն...