«Փաստ». Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երևույթ է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ-ն նախօրեին ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչը թուլ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է», չնայած, որ շատ մասնագետներ պնդում են, թե նախ՝ իշխանություններն իրենք են ստեղծել իրական ճգնաժամ, եւ երկրորդ՝ այն, ինչ տեղի է ունենում, հակաիրավական է, ավելին՝ հակասահմանադրական է։
Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա մենք առիթ ունեցել ենք նշելու, որ առանձին ուժեր շոկի մեջ են հայտնվել դրանցից, սակայն «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց իսկ ընտրությունից ոչ պակաս շոկի մեջ են հայտնվել մի շարք «իմքայլականներ»:
Բոլորս ականատես եղանք, թե ինչպես իշխանական թիմը խորհրդարանում նախ քննադատեց, որոշ դեպքերում՝ շատ ծայրահեղական ու կոպիտ տոնայնությամբ, իսկ քննարկման հաջորդ օրը փակ գաղտնի ռեժիմով գրեթե միաձայն (1-2 վերապահումներով) ընտրեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին։
Մեր տեղեկություններով, իրադարձություններն ընթացել են անակնկալ ռեժիմով. մասնավորաբար, ՍԴ անդամների ընտրության նախօրեին երեկոյան կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում իշխանական ուժի օրենսդրական թեւի պատասխանատուների հետ, եւ քաղաքական ղեկավարության կողմից հատուկ հանձնարարական է իջեցվել ՍԴ դատավորների քվեարկության հարցում խմբակցությունում լինել միակարծիք եւ կողմ քվեարկել բոլոր երեք թեկնածուներին։
Ըստ խորհրդարանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, օրենսդիրի ներկայացուցիչներին հանգամանալից բացատրվել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, ամբողջովին ժամանակավոր երեւույթ է, քանի որ առաջիկայում դատաիրավական ոլորտում տեղի են ունենալու էլ ավելի արմատական փոփոխություններ՝ ստեղծվելու է Գերագույն դատարան, եւ ՍԴ-ն փաստացի վերանալու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...